Անթրաշ պողոսների ժամանակը. Ներսես Պողոսյանը դարձել է բռնապետ Ավանի թաղապետարանում
2020-02-05 23:13:00
«Նոր» Հայաստանի ամենախոցելի կողմերից մեկն էլ, եթե ոչ ամենագլխավորը, Նիկոլ Փաշինյանի կադրային ռեզերվի խնդիրն է եղել ու է: 
Հեղափոխության շնորհիվ շատ դեպքերոմ պաշտոններ ստացան այնպիսի անարժաններ, ածելին ատող կասկածելի դեմքեր, որ նախկինում ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել նույնիսկ իր ամենասարսափելի երազում:
Ժամանակին, Ժիրայր Սեֆիլյանի համակիրներից մեկը՝ Ներսես Պողոսյանը, ում տարիներ առաջ կալանավորել էին (նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), և ով սեփական կնոջ հետ միասին շարունակաբար պնդում էր, որ իր կալանավորումն ու ձերբակալումն ապօրինի էր, իսկ իշխանափոխությունից անմիջապես հետո, «Նոր» Հայաստանում արժանացել է «գահի»՝ նշանակվելով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
Ավելին՝ պարզվում է նաև, որ ժամանակին հալածված (այդպես էր ինքն իրեն մատուցում) ու բազում զրկանքներ կրած «պողոսյաններսեսը» այսօր արդեն ինքն է հալածում քաղաքացիներին:
Ավանի Սայաթ Նովա թաղամասի բակերից մեկում կառուցված խանութը, որը սեփական միջոցներով կառուցել է արտերկրից հայրենիք վերադարձած հայ ընտանիքը, հայտնվել է թաղապետի տեղակալ աշխատող Պողոսյանի թիրախում: Ցանկանում են քանդել, հողին հավասարեցնել մարդկանց ողջ ինչքը, քանի որ կառույցը ճանաչվել էր ապօրինի, և որոշել էին ազատել համայնքային սեփականության հողը Հայկազ Գույումջյանին պատկանող անցանկալի կառույցից:
Ընդ որում՝ հետաքրքիր է, որ նմանատիպ կառույցներ կան նաև ապօրինի ճանաչված շինության անմիջապես կողքին, սակայն չգիտես ինչու ապօրինի է ճանաչվել հենց այս մեկը: Թե ինչ սկզբունքով՝ ոչ ոք չի կարողանում բացատրել: Ընդ որում՝ գործը գտնվում է դատարանում, ու քանի դեռ որոշում չկա, ոչ ոք իրավունք չունի այն ձեռնահարել: Ոչ ոք, բայց ոչ պատահաբար թաղապետի տեղակալ դարձած Պողոսյանն, ով փետրվարի 4-ին դեղին բուլդոզերի հետ միասին փորձել էր ապօրինաբար քանդել շինությունն այն դեպքում, երբ դատարանում գործը քննվելու է միայն ապրիլի 15-ին: Բարեբախտաբար, նրան այդ անել չհաջողվեց:
Երբ, մի քանի ճամբար փոխած Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ նորաթուխ Ներսես Պողոսյանը ժամանակին ձերբակալված էր ու չէր հաշտվում իր այդ կարգավիճակի հետ՝ հացադուլ անելով ու արդարություն պահանջելով, շատերն, այդ թվում և մեր լրատվամիջոցը շարունակաբար հորդորում էին հացադուլավորին հրաժարվել առողջության համար վտանգավոր այդ քայլից ու չընտրել սեփական խնդրի բարձաձայնման համար ծայրահեղ միջոց հանդիսացող բողոքի այդ ձևը:
Հիմա պարզվում է, սակայն, որ Պողսյանն երբեք անկեղծ չի եղել իր ձգտումներում կամ նկրտումներում՝ դառնալով ծառա միանգամից մի քանի տերերի համար. իզուր էլ հորդորում ու կոչեր էին հղում: Այսօր արդեն իրեն «զոմբի» ասողներին գրողի ծոցն ուղարկողն այնքան խորամանկ է եղել, այնքան «ճարպիկ», որ կարողացել է կալանավայրից գրեթե միանգամից հայտնվել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի տաքուկ կաբինետում՝ մինչ այդ կնոջ հետ միասին անցնելով «Քաղաքացիական պայմանագրի» շարքերը:
Իրավիճակի ողջ մարազմայնությունը կայանում է նրանում, որ այսօր արդեն իբր բարձրաշխարհիկ հասարակություն ներխուժած Պողոսյանն, ով, ըստ էության, պողոսի յուրատեսակ հավաքական կերպար է, մոռանալով սեփական անփառունակ անցյալը, դարձել է բռնապետ Ավանի թաղապետարանում:
Իրեն տարբեր հարցերով դիմող ժողովրդին նա ոչ միայն չի օգնում, այլև շատ դեպքերում կոպտում ու հետ է ճանապարհում, նույնիսկ անօրիանական ձևով թաղապետարանում երկար տարիներ աշխատած մարդկանց ազատում է աշխատանքից, փոխարենը՝ թաղապետարան բերում իր մտերիմներին: Այսքանով չբավարարվելով, ֆեյսբուքյան էջն էլ բանեցնում է մարդկանց հասցեին վիրավորանքներ գրելու ու նրանց վարկաբեկելու համար:
Փաստորեն՝ հայ ժողովուրդը հեղափոխություն արեց, որ որոշ նախկին բանտարկյալների մազոտ հետույքներ հայտնվեն «պալատական բազկաթոռների» փափուկ նստատեղերին: Բայց դա ներելի կլիներ,եթե նույն այդ մազոտ հետույքների տերերը, մարդ գտնվեին ու հիշեին, թե ում են պարտական իրենց ձեռքբերումների համար: Այնինչ լրիվ մոռացել են, ուրացել:
Այսօր այլոց մայր հայհոյող Ավան վարչական շրջանի ղեկավարի վայ տեղակալը թո՛ղ նկատի ունենա, որ կյանքն աստիճան է: Եթե, այսօր, անպատիժ կերպով մարդկանց մայր է հայհոյում՝ թաքնվելով պետական կաբինետում, ապա վաղն,երբ աթոռն է՛լ չի լինի, արդեն իրեն են անպատիժ կերպով մայր հայհոյելու...
Ինչ-որ բան մեզ հուշում է, որ միան նա չէ, որ արժանանալու է նման դառը ճակատագրի…

Այս նյութը դիտել են - 7186 անգամ