Վովա Գասպարյանն իր հարցերը նախօրոք լուծել է նոր իշխանությունների հետ. «Հայելի»
2020-01-27 12:56:00
 «Հայելի» .Մինչ օրս էլ անհայտ է մնում՝ ինչպես Սերժ Սարգսյանն այդքան հանգիստ իշխանությունը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին։ 
Զրույցների ժամանակ ՀՀԿ-ականները նույնիսկ հեգնում են՝ ավտոբուսներում այդքան հեշտ տեղ չեն տալիս, որքան հանգիստ տեղը զիջեց երրորդ նախագահը։
Իհարկե, Սերժ Սարգսյանի հետ զրույցում այս հարցերը դեռեւս մնում են անպատասխան։
Վերջերս մի առիթով նա ընդամենը ակնարկել ու անկեղծացել է, ասել, որ ինքն արդեն ինֆորմացիա ուներ, որ Վովա Գասպարյանը վերջին պահին կանչել է Լյովա Երանոսյանին եւ իր տեղակալ Հունան Պողոսյանին, ասել, որ իր հարցերը լուծել է նոր իշխանությունների հետ եւ ոչ մի հրահանգ չեմ կատարելու։
Այս նյութը դիտել են - 5079 անգամ