«Եկեք, մասնակցեք,ֆինանսական օգնություն ցույց տվեք,այ այն ժամանակ էլ կիմանաք թեկնածուի ով լինելը». Հայկուշ Նազինյան
2020-01-24 22:40:00
Արցախում շուտով նախագահական ընտրություններ կլինեն։Շահագրգռվածություն են դրսևորում ոչ միայն Հայաստանը, այլև սփյուռքը։ Ու նրանցից յուրաքանչյուրը տարբեր դրսևորումներով է ի հայտ գալիս,որպեսզի հենց իր թեկնածուն կարողանա հաղթանակ տանել։Սա մի հետաքրքիր շախմատային խաղ է սևերի ու սպիտակների միջև, թե ով կկարողանա շախ ու մատ անել։
Տարբեր բանակներ ու տարբեր խորքային մտածելակերպ ու անցանկալի բազմաթիվ երևույթներ կան։Ասում ենք թափանցիկ ու պարզ, անկողմնակալ ու առանց ճնշումների ընտրություններ,բայց դա միայն ասում ենք ու գովազդում։Իսկ շատերն արդեն գիտեն,թե ով է զորավորը և թե ում թեկնածուն կընտրվի; Իսկ որ արդեն ամերիկահայերն են մարտադաշտ մտել,դա արդեն մի քիչ զավեշտ է։
Հունվարի 31֊ին Գլենդելի նախկին«Անուշ» անվանումը կրող ռեստորանում կկազմակերպվի դրամահավաք, ի շահ իրենց ցանկալի թեկնածուի։Ցանկացա թեկնածուի ինքնությունը պարզել, չստացվեց,հույժ գաղտնի են պահում։ «Եկեք,մասնակցեք,ֆինանսական օգնություն ցույց տվեք,այ այն ժամանակ էլ կիմանաք թեկնածուի ով լինելը»։
Դա արդեն ինձ համար պարզ էր, մնում էր ճշտել միայն ով լինելը։Իսկ այստեղ գերիշխողը դաշնակցական կուսակցությունն է և ինչ խոսք,թեկնածուն էլ հաստատ այս կուսակցության անդամներից է։Մարտական են տրամադրված այս կուսակցության անդամները և համոզված են,որ ամեն ինչ կանեն, ի շահ իրենց թեկնածուի։
Մնում է միայն բարձրաձայնել ու հասկացնել այս տիպի մարդկային որակներին,որ արցախցին է միայն ի զորու ճիշտ ու անկողմնակալ ընտրություն կատարելու։
Հայկուշ Նազինյան
Այս նյութը դիտել են - 2068 անգամ