Այս մարդու արտաքինն իմ մեջ զզվանք չի առաջացնում. Հայկուշ Նազինյան
2020-01-16 22:58:00
Հայկուշ Նազինյանը ՖԲ իր էջում գրել է
Այս մարդու արտաքինն իմ մեջ զզվանք չի առաջացնում, եթե անկեղծ լինեմ, նույնիսկ երախտագիտությամբ եմ երբեմն լցվում, որովհետև կյանքիս դժվար հատվածներից մեկի ժամանակ, նա ընտանիքիս անշահախնդիր օգնության ձեռք պարզեց։Ու եթե ինձնից կախված լինի, որ մահվան դատավճիռ պետք է ստորագրեմ նրա համար,չեմ անի։Բայց դա չի նշանակում,որ կարող եմ ինձ թույլ տալ գովեստի անհամար խոսքեր շռայլել վերջինիս հասցեին։
Թոխմախի Մհեր մականվամբ այս նախկին հանրապետականը, երբեք էլ չընդունվեց երևանցիների ու երևանաբնակների կողմից։ Ինչու՞ այսքան երկարացրի ասելիքս,հիմա կպարզաբանեմ։ Երբ այս օրերին շատ֊շատերը,հատկապես մտավորականության մի զգալի հատված վարչապետից պահանջում է ԼՏՊ֊ի հետ վարվել այնպես,ինչպես Ռոբերտ Քոչարյանի հետ,մոռանալով մի պարզ ճշմարտության մասին,որ այդ տարիներին է հենց Նիկոլ Փաշինյանը ձևավորվել որպես քաղաքական անհատ։Ու նա երբեք էլ այդպիսի քայլի չի գնա,որովհետև կյանքում կան չգրված օրենքներ,որոնց չես կարող ոտնահարել։
Ուրեմն ի՞նչ է մնում անել,զմռսել ու մոռանա՞լ այդ տխրահռչակ էջը։
Պարզվում է,որ այո։
Գուցե մի օր ժամանակը, իսկ ես դրանում համոզված եմ կբացի էջ առ էջ այդ չարաբաստիկ մութ ու ցուրտ տարիների առեղծվածը։
Այս նյութը դիտել են - 4587 անգամ