Վարչապետ Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ
2020-01-14 22:46:00
Վարչապետ Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ։ 
Քննիչներն էլ չեն թույլատրելու (որովհետև ամենևին ոչ բոլոր հարցաքննություններն են բեմականացում), հարցաքննվողներն էլ առարկելու են, պնդելու են, որ օբյեկտիվ հիմք չկա մեկին թույլատրելու, իսկ մյուսին արգելելու, մի խոսքով՝ լարվածություն, նյարդեր, հակադրություն։
Ու ինչի համա՞ր։
 Հերթական «առաջին անգամի», հերթական «ՀԺ-24»-ի։
Ռուբեն Մելիքյան

 

Այս նյութը դիտել են - 2337 անգամ