ՊՆ փոխնախարարներից մեկն էլ ասում էր` տանը զենք չունեն, զորամասում են ինքնասպան լինում...:
2020-01-11 01:04:00
Երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով հայտնել է, որ բանակում մահվան դեպքերի «պատմական մինիմում է գրանցվել»: 
Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն, բանակում մահերի նվազումը արձանագրել է որպես իր իշխանության նվաճում: Վարչապետը, սակայն հղում չի կատարել աղբյուրին:
Ենթադրում եմ, որ ապավինել է դատախազության տվյալներին, որը 2019 թվականին 49 զինծառայողների մահվան դեպքերը բաժանել է զինծառայության հետ կապ ունեցողի և չունեցողի ու ստացել նվազագույն՝ «պատմական» թիվ:
Եթե, օրինակ զինծառայողին տանն են հայտնաբերել պարանից կախված, ապա ըստ դատախազության, զինծառայության հետ կապ չունի, իսկ երբևէ բացահայտել են որտեղ փնտրել մահվան պատճառները՝ տանը, թե զորամասում: Իհարկե ոչ:
Ինքնասպանություններ որակված դեպքերի գերակշիռ մասը սպանություններ են, որոնց կոծկողը հենց դատախազությունն է և բնական է, որ ինչպես ուզում, այնպես էլ ներկայացնում է:
ՊՆ փոխնախարարներից մեկն էլ ասում էր տանը զենք չունեն, զորամասում են ինքնասպան լինում...:
Այսպես են մաքրում բանակը և ոչ թե խորքային բացահայտումներով ու մահվան դեպքերը բացառելով::Ցավալի է, որ երկու տարվա ընթացքում այդպես էլ չտեսանք վարչապետի լուրջ անդրադարձն այս խնդիրներին:
Հիշեցնեմ, որ 2019-ին բանակում զոհվել են 49 զինծառայողներ, որոնք բոլորն էլ կապ ունեն զինծառայության հետ:
Ժաննա Ալեքսանյան
Այս նյութը դիտել են - 2803 անգամ