Մի՞թե այս աստիճան կրթությունը հետ կշպրտեն...
2020-01-10 10:47:00
Ափոսում եմ, որ անցյալ են դարձել այն հրաշալի օրերը, երբ սրտի թրթիռով էին աշակերտները մասնակցում օլիմպիադաներին, իսկ հիմա՞...
Ինչպիսի անտարբերություն ցուցաբերում են այն վերևները, նույն թևաթափ եղած անտարբերությամբ էլ աշակերտներն են մասնակցում մեր օրերի օլիմպիադաներին:
Երեկ երրորդ ժամից հետո տեղեկացա, որ երկուշաբթի օրվանից սկսվելու է դպրոցական փուլը, դասերից հետո հասա տուն, իմացա ամսի 14-ի հայոց լեզվի օլիմպիադայի շրջանային փուլի մասին: Առավել ցավալի էր, երբ նաև իմացա, որ մեր կրթության բաժնից են հետաքրքրվել, կրթության նախարարությունից իմացել այդ մասին:
Ի՞նչ ենք եղել, ինչ դարձանք, մի՞թե այս աստիճան կրթությունը հետ կշպրտեն, և ովքե՞ր են այսպես մեզ թևաթափ անողները, ովքեր առայսօր չգիտեն, թե ով է ուսուցիչը:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 2378 անգամ