Միացյալ նահանգներում մենահամերգ նախատեսված չի էլ եղել. Էրիկ Կարապետյան
2020-01-08 12:34:00
Սիրելի՛ հանդիսատես, ընկերներ, բարեկամներ, հայրենակիցներ: Ստիպված եմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերից ևս մեկին: 
 Համացանցում, այնուհետև մամուլում տարածված լուրն այն մասին, որ իմ ամերիկյան մենահամերգը չեղարկվել է (բոյկոտվել), ապատեղեկատվություն է: 
Միացյալ նահանգներում մենահամերգ նախատեսված չի էլ եղել:
Խնդրում եմ այսուհետ չշահարկել իմ անունը որևէ քաղաքական կամ իրականությանը չհամապատասխանող «ֆեյք» տեղեկատվության մեջ:
Հարգանքով և մեծ սիրով` Էրիկ Կարապետյան:
Այս նյութը դիտել են - 1979 անգամ