Խորին շնորհակալությունս տարիքային հանգստի անցած վաստակաշատ բժիշկ հարգարժան Սերգեյ Օհանյանին
2020-01-08 11:45:00
Խորին շնորհակալությունս բոլորիս կողմից ճանաչված անհատականությանը, տարիքային հանգստի անցած վաստակաշատ բժիշկ հարգարժան Սերգեյ Օհանյանին, ով մանկավարժիս ուղղված Նոր տարվա շնորհավորանքով օժանդակություն ցուցաբերեց իմ «Մանկավարժի օրագիր» գրքի 3-րդ մասի հրատարակությանը 100 հազար դրամով: 
Երախտապարտ եմ, երբ ամեն անգամ կողքիս մարդիկ են կանգնում, ովքեր իմ բարի գործի նախաձեռնությանն օժանդակում են՝ նպաստելով սահմանամերձ Մարտակերտի մեր դպրոցի մասին իմ գրքերի հրատարակությանը: Երբ վերջին տարիներին բավականաչափ հաստատակամորեն տեսանելի եմ դարձրել իմ ուսուցչությունը, աշակերտներիս հետ իմ հարաբերությունը, այն շատ ավելի վեր եմ համարել այն նյութական ծանր բեռից, որին դեմ առ դեմ առնչվում եմ: 
Ուրախ եմ, որ ինձ օգնության ձեռք մեկնողը դառնում է անհատը, ով կանգնում է իմ ճշմարտության կողքին, երբ գրիչս արձանագրում է մի դպրոցական կյանք, որը պատմություն է դառնալու:
Հ.Գ. Ինչպիսի՜ երջանկություն, երբ բոլոր նկարներում սիրելի պապիկը մենակ չի լինում...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1798 անգամ