Ռուստամ Բադասյանը դատի է տվել Նարեկ Մալյանին.«Փաստինֆո»
2020-01-06 09:58:00

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական  հայց է ներկայացրել  ընդդեմ Նարեկ Մալյանի։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նախարարը պահանջում է պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում։ Թե որն է հայցի առարկան՝ «Փաստինֆո»-ն փորձեց պարզել Ռուստամ Բադասյանի փաստաբանից, սակայն նա նշեց, որ մանրամասներ կներկայացնի քիչ ուշ։ Իսկ Նարեկ Մալյանն ասաց, որ չի ծանուցվել և դատական հայցի մասին առաջին անգամ «Փաստինֆո»-ից է լսում։
Նշենք, որ նախարարի հայցադիմումը դատարան մուտք է եղել դեկտեմբերի 30-ին եւ նույն օրը մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին։

 

Այս նյութը դիտել են - 5145 անգամ