Վարորդին սարքել է օգնական՝ 297 հազար աշխատավարձով. «Հրապարակ»
2019-12-29 00:34:00
 «Հրապարակ». Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աննախադեպ ամանորյա նվեր է արել իր վարորդ Արեգ Պապյանին։ 
Պապյանը Ռոմանոս Պետրոսյանի վարորդն է ավելի քան մեկ տարի, որը, ի դեպ, ԲՀԿ անդամ է եղել նախկինում։ 
Մարզպետարանի հաստիքացուցակով երևում է, որ նա Պետրոսյանի վարորդն է, բայց քանի որ վարորդի աշխատավարձը շատ ցածր է՝ մոտ 90 հազար դրամ, մարզպետը լավություն է արել իր վարորդին, որ եղբայրը եղբորը չէր անի, և նշանակել է մարզպետի օգնական՝ ամսական 297․ 000 դրամ աշխատավարձով։ Թեև հաստիքացուցակով փոփոխությունը չի երևում մարզպետարանի կայքում, սակայն արդեն կա մարզպետի կարգադրությունը։
Ի դեպ, ցանկացած օգնական ունի իր պաշտոնի անձնագիրը, որտեղ հստակ նշվում է ,թե ինչ գործառույթ ունի նա և ինչ հարցերով պետք է օգնի մարզպետին։

 
Այս նյութը դիտել են - 5766 անգամ