Սա ոչ թե 2008 թվականի, այլ 2019 թվականի դեկտեմբերի կադրեր են: Այդ ժամանակ դուք ոչ թե ընդհատակում էիք, այլ արդեն ՀՀ վարչապետի պաշտոնում մի քանի հարյուր մետր հեռավորության վրա նստած էիք Ձեր գրասենյակում: Ձեր գլխավորած իշխանության իրավապահները ցրում են՝ ճիշտ կամ սխալ, տեղին կամ անտեղի, իրենց Սահմանադրական իրավունքից օգտվելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդների նստացույցը: Երեկ նրանց, իսկ այսօր էլ Ձեր իրավապահ ուժերը խոչընդոտում են քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը: Ի վերջո խոստովանեք, որ Հայաստանում ոչինչ էլ չի փոխվել: Չէ, կարծես թե սխալվեցի: 2008 թվականի կադրերում գտնվող մարդկանց արտաքինից ու դեմքից դատելով, հաստատ ինչ-որ բան, ինչ-որ տեղ փոխվել է ու շատ է փոխվել.... Հ.Գ. Կադրերը հատկապես ընտրեցի ոչ թե «վնգստացողների», այլ Ձեզ հարազատ «Հայկական Ժամանակ»-ից: