Ոստիկանության տասնյակ աշխատակիցներ այցելել են Դոն Պիպոյի առանձնատուն և ներխուժել ներս.Տեսանյութ.«Հրապարակ»
2019-12-26 09:14:00
Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանին դատարանը թույլատրել է Հայաստանի սահմաններից դուրս գալ։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանը մեկնել է Մոսկվա՝ բժշկական հետազոտություն անցնելու համար։
Այսօր ոստիկանության տասնյակ աշխատակիցներ այցելել են նրա առանձնատուն և ներխուժել ներս:
Ոստիկանները հարցրել են, թե որտե՞ղ է Արթուր Ասատրայանը, հետո իրենց անսպասելի այցը բացատրել պրոֆիլակտիկ աշխատանքներով ու հեռացել:
«Հրապարակի» ձեռքի տակ են հայտնվել դեպքի կադրերը:
Հիշեցնենք, որ Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը):
Այս նյութը դիտել են - 8047 անգամ