Ուսուցիչը. Նատաշա Պողոսյան
2019-12-15 22:26:00

Մի ամբողջ անցած ուղի 25 րոպեում: Ինձ համար սա ֆիլմ է ուսուցչուհուս մասին, որն ինձ տարավ անցյալի հետքերով, որտեղ մանկության ու դպրոցական տարիներ կան, որ մնացել էին պատերազմից ավերակների վերածված իմ հայրական տան փլատակներում...

Հրետակոծությունից փրկվելու համար մեր նկուղային կյանքը նորից ներկա դարձավ՝ այս օրերի իմ ուսուցչությանը միաձուլված: Իսկ այստեղ իմ դպրոցն է, ապրիլյան պատերազմով անցած աշակերտներ, ուսուցիչներ, ովքեր վաղուց այս հողի սիրով իմ գրքերի իրական կերպարներն են դարձել:
Խորին շնորհակալություն Հայաստանից մեզ այցելած նկարահանող բոլոր հարգարժան անձանց՝ հանձին մեզ հարազատ դարձած Մարինա Սայանի, ովքեր իրենց յուրատիպ աշխատանքով նույնպես նվիրական աշխատանք են կատարում՝ տեսանելի դարձնելով ուսուցչին ու նրա գործունեությունը:

Այս նյութը դիտել են - 7872 անգամ