Միրզա Սլոյանին նվիրված հուշ երեկոյին մասնակցելու համար Գերմանիայից Հայաստան է ժամանել, «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Միրզա Դինային
2019-12-08 11:13:00
Դեկտեմբերի 9-ին, երեկոյան ժամը 17:00-ին, հրավիրում ենք Ձեզ, Առնո Բաբաջանյանի ավան համերգասրահ՝ մասնակցելու եզդի ժողովրդի արժանավոր զավակ, Ակնալիճ եզդիական սրբատեղիի հիմնադիր-հովանավոր, «Անանիա Շիրակացի» մեդալակիր Միրզա Սլոյանին նվիրված՝ «Տաճար կառուցած մարդը» խորագիրը կրող հիշատակ երեկոյին:
Նա իր մահկանացուն կնքեց նոյեմբերի 3-ին՝ իր երազանքի՝ աշխարհում իր նմանը չունեցող, մարմարակերտ ու 29 մետր սլացքով եզդիական Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճարը կառուցելուց հետո:
Նշենք, որ տաճարի օծումը տեղի ունեցավ սեպտեմբերի 29-ին:
Մինչ այս սրբատեղիում Միրզա Սլոյանի ջանքերով կառուցվել են «Սըլթանե Էզդիի» տաճարը «Հայ-եզդիական բարեկամության»հուշահամալիրը՝ բարեկամության հուշակոթողով, զինակից-բարեկամներ Ջհանգիր աղայի ու Անդրանիկ զորավարի, Ուսուբ Բեկի և Կոմիտաս վարդապետի արձաններով, Հայոց Ցեղասպանության նահատակների ու Շանգալի եզդիների Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձաններով, եզդիների ազգային հերոս Դավրիշե Ավդիի ձիարձանով:
Հիշատակի երեկոյին կներկայացվեն դրվագներ Միրզա Սլոյանի կյանքից ու գործունեությունից, նրա ընկերների խոսքերը, հատվածներ նրա ելույթներից:
Տեղի կունենա «Տաճար տանող պատվի և արժանապատվության ճանապարհը» պատկերազարդ գրքի շնորհանդեսը: Նրա հիշատակը կոգեկոչվի նաև գեղարվեստական կատարումներով:
Նշենք, որ այդ առիթով Գերմանիայից Հայաստան է ժամանել, այս տարվա «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր «Օդային կամուրջ Իրաք» (LuftbrückeIrak) կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային:
Հիշեցնենք, որ հուշ-երեկոն տեղի կունենա Առնո Բաբաջանյանի ավան համերգասրահում՝ դեկտեմբերի 9 ին, ժամը 17:00 ին:
Այս նյութը դիտել են - 4825 անգամ