ՀՀ Ոստիկանության բուժ ծառայության պետ, գնդապետ՝ Արմեն Հախվերդյանն մուծվե՞լ է մարզպետին. HZHAM
2019-12-05 11:43:00
Ծաղկաձորի մեր հավաստի աղբյուրը հայտնում է, որ «Պոպոք» հյուրատան ետնամասում, նոր հյուրանոց է կառուցվում: Կառուցողը, ՀՀ Ոստիկանության բուժ ծառայության պետ, գնդապետ՝ Արմեն Հախվերդյանն է:
Ըստ մեր լրատուի, վերջերս, նա իր մերձավորներից մեկի մոտ անկեղծացել է, որ օրեր անց, նշանակվելու է Կոտայքի մարզի բժշկական կենտրոններից մեկի տնօրեն, ինչի դիմաց պատկառելի գումար է տվել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին:
Վերջինս, անակնկալի գալով գումարի մեծությունից, խոստացել է նրան նշանակել այն ԲԿ-ի տնօրեն, որի շենքային հիմնահատակ կառուցումը կատարել է Համաշխարհային բանկը՝ պետական ծրագրով:
Թե խոսքը կոնկրետ ո՞ր ԲԿ-ի մասին է, մեր լրատուն դժվարացավ մատնանշել:
hzham.am
Այս նյութը դիտել են - 4839 անգամ