Սերժի վրայից փորձում են «մաքրել» այն հանցանքների համար պատասխանատվությունը, որոնցից նրան խոստացել է ազատել իրավահաջորդ Նիկոլը
2019-12-04 21:57:00
ՀՔԾ այս հաղորդագրությունը լավագույնս հաստատում է այն պնդումները, որ Նիկոլը Սերժին քրեական հետապնդումից անձեռնմխելիության երաշխիքներ է տվել։ 
Սերժին մեղադրում են պետությունից 1 միլիոն դոլարի վատնում կազմակերպելու մեջ։
Սա ուղիղ ծաղր է բանականությամբ օժտված յուրաքանչյուրի հանդեպ։
Եվ դրանով նաև Սերժի վրայից փորձում են «մաքրել» այն հանցանքների համար պատասխանատվությունը, որոնցից նրան խոստացել է ազատել իրավահաջորդ Նիկոլը։
«Հայկական Նյուրնբերգը» միևնույն է տեղի է ունենալու։ Սերժը պիտի պատասխան տա ոչ թե 1 միլիոն դոլարի վատնում կատարելու համար, այլ նվազագույնը հետևյալ մեղադրանքներին պետք է պատասխանի՝ հանցավոր համագործակցության ղեկավարում, իշխանության յուրացում, պետության զավթում, ազգային դավաճանություն, քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների զանգվածային խախտումներ, միլիարդավոր դոլարների հասնող ժողովրդի ունեցվածքի հափշտակություն։
Իսկ Նիկոլը, ամենայն հավանականությամբ, «Հայկական Նյուրնբերգում» որոշել է տեղ զբաղեցնել Քոչարյանի, Սերժի և մյուսների կողքին։ Դե բա իրավահաջորդ է, ուրիշ տեղ իրան չի սպառնում, եթե իհարկե խաբված ժողովուրդը ավելի արմատական պատիժ չորոշի իր համար։
Մուշեղ Շուշանյան
Այս նյութը դիտել են - 3968 անգամ