«...եթե որեւէ անհատ համարձակվի նախագահի հետ չհամաձայնվել կամ վիճել, հաջորդ առավոտյան այդ մարդու դիակը կգտնեն ամենաբարձր ծառից կախված․․․»Ալիկ Արզումանյան
2019-12-01 11:45:00
«The California Courier» թերթի հիմնադիր խմբագիր Հարութ Սասունյանը առաջին անգամ բացառիկ մանրամասներ է պատմում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր մի քանի հանդիպումների մասին։
Դրվագներից մեկում էլ Սասունյանը պատմում է այն մասին, թե ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ բանավեճից հետո ՀՀ նախկին արտգործնախարար, ներկայումս՝ Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը իրեն սպառնացել է կախաղանով․ «․․․Ալիկ Արզումանյանը թեւիցս բռնելով սկսեց հետս քայլել ու ասաց․ «պարոն Սասունյան, Դուք իմանում եք, չէ՞, որ Հայաստանը երրորդ աշխարհի երկիր է»։ Ես շատ լավ հասկանում էի թե ինչ ասել է երրորդ աշխարհի երկիր, բայց, հստակ էր, որ ինչ-որ պատգամ ուներ եւ ուզեցի հասկանալ այն։ 
Հարցրեցի, պարոն Արզումանյան, ի՞նչ նկատի ունեք, ինչ-որ պատգա՞մ ունեք։ Ասեց՝ «այո, ունեմ․․․ երրորդ աշխարհի երկրների մեջ եթե որեւէ անհատ համարձակվի նախագահի հետ չհամաձայնվել կամ վիճել, հաջորդ առավոտյան այդ մարդու դիակը կգտնեն ամենաբարձր ծառից կախված․․․»։

Այս նյութը դիտել են - 3649 անգամ