Հայաստանը ցանկություն ունի հարաբերվել ամբողջական Սփյուռքը ներկայացնող մարմնի հետ
2019-11-30 20:46:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի հայ համյանքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը Սփյուռքի հետ հաղորդակցվելու խնդիր ունի, և կառավարության մտադրությունն է ունենալ այնպիսի կառույց, որը Սփյուռքի անունից հանդես գալու լեգիտիմություն կունենա։ 
ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ 
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև ներգաղթի հնարավորություններին և Հայաստան-Սփյուռք համագործակցությանը։
2020-ին նախատեսվում է հրավիրել համահայկական ժողով՝ հստակեցնելու հարաբերությունները և առաջիկա տարիների անելիքները։

Այս նյութը դիտել են - 7819 անգամ