Արցախում հակառակորդի կրակոցից հովիվ է մահացել
2016-02-12 11:25:00

http://usarmenianews.com/files/4354556d/1241/5c8420048317.jpgՓետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը.տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Այս նյութը դիտել են - 1466 անգամ