Ատելության խոսքի և առցանց սպառնալիքի դեմ պայքարը պետք է փողոցից տեղափոխել միայն ու միայն իրավական դաշտ. Գրիգոր Երիցյան
2019-11-28 23:18:00

Ատելության խոսքի և առցանց սպառնալիքի դեմ պայքարը պետք է փողոցից տեղափոխել միայն ու միայն իրավական դաշտ, նույնիսկ եթե կասկածներ կան իրավապահ համակարգի արդյունավետության ու կոմպետենտության հարցում:

Պետք է ստիպենք մեր հարկերից սնվող ոստիկանությանը և դատարաններին աշխատել՝ իրենց դարակները լցնելով ատելության խոսքի ու սպառնալիքների ահազանգերով ու գործերով:

Գործընկերներիցս մեկի դեմ Ֆեյսբուքում մահվան սպառնալիքի կապակցությամբ դիմել էի Արաբկիրի ոստիկանություն և, ի զարմանս ինձ, քրեական գործ է հարուցվել և գործընկերս տուժող է ճանաչվել:

 Գրիգոր  Երիցյան,

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Այս նյութը դիտել են - 3863 անգամ