Հայցադիմումս վարույթ է ընդունվել
2019-11-25 19:43:00
Հայցադիմումս վարույթ է ընդունվել:
 
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետին նախկին խորհրդական Արսեն Խառարյանը եւ հրապարակել համապատասխան փաստաթուղթը, որից երեւում է, որ հայցն ուղղված է Նարեկ Մալյանին:
«Ինչ խոսք մեծ է գայթակղությունը համաչափ արձագանքել Սորոսի դեմ «պայքարի» ետեւում թաքնվող անդաստիարակ ու անսրբություն ղժղժոցներին, մեր արձագանքը, սակայն` շարունակելու է իրավական տիրույթում լինել:
Եվ անգամ գործող դատարանների պայմաններում, փորձելու ենք հասնել արդարության, ապրենք կտեսնենք»,- գրել է նա:
Այս նյութը դիտել են - 3964 անգամ