ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զեկուցել են միջադեպի մասին
2015-12-03 01:27:00

Ոստիկանությունը փնտրում է 3 հրաձիգիներին: Նշվում է, որ անհայտ անձը կրակ է բացել Սան Բերնարդինո քաղաքում` Լոս Անջելեսի մերձակայքում ինչի արդյունքում մոտ 20 մարդ է զոհվել:

CNN-ի փոխանցմամբ, կենտրոնի տարածքը շրջափակված է:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, տեղի իշխանությունները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զեկուցել են  միջադեպի մասին:

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայում` սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց համար նախատեսված կենտրոնում, հրաձգության արդյունքում մոտ 20 մարդ է զոհվել:

Այս նյութը դիտել են - 1686 անգամ