Մենք ցանկացանք աղբարկղը նետել մի վիդեոբլոգերի, որը հրապարակային ասել էր, որ մենք անբարոյականի զավակներ ենք. Hraparak
2019-11-25 01:08:00
«Ռեստարտ» նախաձեռնության անդամները այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի առջև՝ ասելով, որ իրավապահ համակարգը՝ հանձին ԱԱԾ-ի, չի վայելում հասարակության վստահությունը․
«Մենք շարունակում ենք ունենալ իրավապահ համակարգ, որից ժողովրդի վախը շատ է։ Արդյոք քաղաքացիները պե՞տք է վախենան ԱԱԾ-ից, ոստիկանությունից, դատախազությունից այն պարագայում, երբ ուզում են, որ իրենց իրավունքներն ու ազատությունները այս կառույցների կողմից պաշտպանված լինեն»,- ասաց ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը։
Նա նաև անդրադարձավ Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած դեպքին, երբ նրան վերջիններս աղբամանն էին գցել․
« Մարտի 4-ին մենք ցանկացանք աղբարկղը նետել մի վիդեոբլոգերի, որը հրապարակային ասել եր, որ մենք անբարոյականի զավակներ ենք, նա հրապարակավ ասեր էր, որ ցանկանում է իմ մայրիկին, և սրանից հետո որևէ արձագանք չեղավ ատելության մթնոլորտ տարածող իրենց այդ վարքագծի վերաբերյալ» ։
Մանրամասն՝ տեսանյութում։

Այս նյութը դիտել են - 6479 անգամ