Պետական մակարդակով մարդկանց, առավել ևս ծանր հիվանդ մարդկանց հանիրավի զրկել ազատությունից, պահել կալանքի տակ՝ մեծ մեղք է
2019-11-22 23:03:00
Վարչապետը Միլանում հայտարարեց, որ ժողովրդի կողմից մերժված իշխանությունները, իրավամբ, չարիք են և պետք է հեռանան: Եվ, ըստ Վարչապետի, դա սկսվել է 1996 թվականից։ 
Այս հայտարարությունից հետո համացանցը լցվեց Վարչապետի հասցեին քննադատություններով, որը արդար չէ: 
Եթե ինչ որ մեկը ինչ-ինչ շահերից ելնելով հիշողության կորուստ ունի, թող մտաբերի, թե ինչպես էր այդ տարիներին լռեցվում քաղաքացու ձայնը, որը եզակի քաղաքացիների, քաղաքական գործիչների, լրագրողների և իրավապաշտպանների կողմից էր միայն համարձակվում բարձրաձայնվել, ընդ որում, դրանց մեջ էր նաև Նիկոլ Փաշինյան լրագրողը:
Իսկ ով է մոռացել ՀՀՇ-ի պետական մակարդակով թալանը, քաղաքական սպանությունները:
Այո, նման իշխանությունները չարիք են, ընդ որում, դա վերաբերում է նաև դատական իշխանությանը: Իսկ պետական մակարդակով մարդկանց, առավել ևս ծանր հիվանդ մարդկանց հանիրավի զրկել ազատությունից, պահել կալանքի տակ, մեծ մեղք է, ևս չարիք է։ Եվ եթե, իրոք, այսօրվա իշխանությունը որդեգրել է չարիքն արմատախիլ անելու քաղաքականությունը, դրան պատրաստ են անդամագրվել բոլոր օրինապաշտ քաղաքացիները, պայմանով, որ այն ընտրովի չպետք ա լինի։
Չարիք է նաև նախկին արտոնյալներին վերացնելով նոր արտոնյալների բուծել:
Չարիք է նաև նախկին կամակատար դատախազ-դատավորներին նույն կերպ օգտագործել:
Չարիք է նաև իրավապաշտպանների բարձրաձայնած խնդիրները լսել և ականջալուր չլինել: Ժողովրդի արդար քվեով ընտրված իշխանության հենման կետը Աստվածաշունչն է և իշխանության Աստվածային-օրինական խաղի կանոնը ընդունած քաղաքացին և կարևոր չէ, թե այդ քաղաքացին սև է, թե սպիտակ:
Լևոն Բաղդասարյան
LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ
Այս նյութը դիտել են - 4139 անգամ