Ի գիտություն ուժային կառույցներին.Պատրաստ եմ ՀՀ քաղաքացու, նրա հիմնարար իրավունքների ու ազատությունների համար՝ ընդունելու ցանկացած մարտահրավեր
2019-11-21 14:54:00

«Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ  հրապարակումից հետո, ուժային կառույցների  եւ որոշ շրջանակների մոտ խիստ հարցադրումներ են առաջացել, թե ում է պատկանում NewsMedia.am լրատվական գործակալությունը:  

Հայտնում եմ, որ  NewsMedia.am լրատվական գործակալության, (որը նախկինում առցանց տիրույթում հասանելի էր (Fnews.am) անվամբ), հիմնադիր  տնօրենը հանդիսանում եմ ես՝ Գայանե Զարգարյանս, եւ պատասխանատու եմ  NewsMedia.am  լրատվական կայքի գործունեության համար: 

Ի  ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ. Գայանե Զարգարյանը պատրաստ է ցանկացած ՀՀ քաղաքացու՝ նրա  արժանապատվության, հիմնարար իրավունքների ու ազատությունների  համար  ընդունելու  ցանկացած  ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ,  ԵՒ ՏԱԼ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ: 

  Հարգանքներով՝ NewsMedia.am

Այս նյութը դիտել են - 5133 անգամ