Վարչապետին տվածս այդ հարցից արդեն քրեական «հոտ» է գալիս».Տիգրան Ուրիխանյան
2019-11-18 11:06:00
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .
«Փաստորեն, ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ։ Գումարը չկա։ Մեկ շաբաթ առաջ զանգահարեց վարչապետի օգնականը և հայտնեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքներով ևս պարզվել է, որ զինծառայողների սոցհիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ իսկապես սխալ կա,և փոխանցված գումարները արտացոլված չեն։
Իբր 800000000-ից ավել գումար փոխանցվել է 18 ամիս շարունակ, բայց փաստաթղթերում չկա։
Հավատու՞մ եք։
Վարչապետին տվածս այդ հարցից արդեն քրեական «հոտ» է գալիս»։
Այս նյութը դիտել են - 3226 անգամ