Գողինն ու բոզինը 40 օր է
2019-11-11 13:57:00
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից
Ոմն իրավապաշտպան Արտակ Գալստյանը լկտիաբար զառանցանք է հրապարակել, թե իբր ես Սամվել Դիլոյանի քրեական գործով, ով ի դեպ, իմ ուսանողական ընկերն է, անցնում եմ որպես առերևույթ պատվիրատու:
Սա ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն:
Պահանջում եմ տվյալ անձից, նաև իրավապահներից հրապարակել և հանրության սեփականությունը դարձնել, թե ինչ փաստեր կան նման ծանր մեղադրանքի համար:
Ամեն ինչ չափ ու սահման ունի:
Իմ անձի և արժանապատվության նկատմամբ կեղծ և ակնհայտ սուտ լուրերը պետք է իրավական գնահատականի արժանանան:
Քանի գնում, ավելի ողորմելի եք դառնում, այ անբարոյականներ:
Դիմում եմ իրավապահներին՝ սա ընդունելու որպես սուտ մատնության մասին հաղորդում:
Հ. Գ. Գողինն ու բոզինը 40 օր է:
Հ.Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացա, որ «Նոր Հայաստանում» իրավապաշտպան ներկայացողը խարդախության համար է դատապարտվել:
O tempora, o mores!
 Հ.Գ.Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձեռբակալված Անի Արթուրի Հովհաննիսյանի եղբայր՝ Գոռ Հովհաննիսյանին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 2.390.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասվել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը, այսինքն Արտակ Գալստյանը կատարել է խոշոր չափերով խարդախության փորձ և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստություն: 
Այս նյութը դիտել են - 5437 անգամ