Նարե՛կս, սիրելի՛ս, բարի տարեդարձ.Նատաշա Պողոսյան
2019-11-06 10:51:00
Նարե՛կս, սիրելի՛ս, բարի տարեդարձ, արդեն տասնմեկ տարեկան ես, անչափելի ու անսահման սիրում եմ քեզ, բայց ուզում եմ մի քանի խոսք գրել քո ծննդյան օրով: 

Դու միշտ առաջ ես ընկնում, այդպես արդար չէ, ես չեմ հասցնում քեզ գրկել, դու ես ինձ գրկում, երբեմն չեմ հասցնում քեզ խոսք ասել, դու ինձ համբուրում ես, առավել արդար չէ, երբ միշտ դու ես ուզում իմ ցավը տանել...
 
Ես ցանկանում եմ քեզ դեպի մանկություն տանել, որ անհոգ լինես, անցավ ու անդարդ, բայց տեսնում եմ, որ շատ ավելի առաջ ես մղվում և ավելի արագ մեծանում, ու հասկանում եմ, որ այն ապրիլյան հրետակոծության օրվանից դու մեծացար, այն խոնավ ու բորբոսնած նկուղում ապրած օրերից մեծացար, դու այնքան մեծացար, որ ինձ թվում է՝ հարազատ քաղաքդ, հայրենիքդ շատ ավելի ես սիրում, քան ես: Դու արագ մեծանում ես նաև այս օրերին, երբ ամեն անգամ առերեսվում ես անարդարության պատին, դու մեծանում ես հաճախակի ինձ ուղղած խնդրահարույց հարցերով, բայց ես ամեն օր ցանկանում եմ, որ ժամանակից առաջ չընկնես, չնայած գիտեմ, որ կյանքի իմաստ դարձած անաղարտ ու անբիծ հոգի ես դու, ով այս կյանքի մաքրությանն է տենչում: Թոռնի՛կս, անափ սերս քեզ, երջանի՛կ ու անհո՛գ եղիր, բերկրալից օրեր, ամիսներ, տարիներ եմ ցանկանում:
Նատաշա Պողոսյան
« USArmenianews.com »-ը նույնպես շնորհավորում է Նարեկի ծննդյան տարեդարձը՝ ցանկանալով անհոգ մանկություն, կանաչ ճանապարհ՝ միշտ և ամենուր...
Բարի՛, ուրա՛խ տարեդարձ...
Այս նյութը դիտել են - 4532 անգամ