«Իրատես». Աղվան Հովսեփյանը համագործակցում է իշխանությունների հետ. նա «խոշոր ձկների» կենսագրությունը լավ գիտի
2019-10-31 21:35:00
«Իրատես» թերթը գրում է. «Օրերս խորհրդարանում ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողները քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեցին նաեւ ՔԿ նախկին պետ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի «որպիսությամբ»:
«Անընդհատ տեսակետներ են հնչում, որ պետք է ուսումնասիրել Աղվան Հովսեփյանի գործունեությունը, անգամ պետք է մեղադրանք առաջադրվի։ Նրա գործունեության հետ կապված՝ կոմիտեում ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են, փաստաթղթեր չե՞ն ուզում Ձեզնից»,- հարցրեց լրագրողներից մեկը:
Հայկ Գրիգորյանը խուսափողական պատասխան տվեց, ասելով, թե, քրեական դատավարության 190-րդ հոդվածի համաձայն, պաշտոնատար այդ անձինք իրենց սուբյեկտները չեն. «Հարցի հասցեատերը ես չեմ»:
«Իրատեսի» տեղեկություններով՝ իշխանություններն Աղվան Հովսեփյանով ոչ միայն չեն հետաքրքրվում, այլեւ համագործակցում են նրա հետ:
«Պարոն Հովսեփյանը հաճախ է խորհուրդներ տալիս ուժային կառույցներին: Քանի որ աշխատանքային բազմամյա փորձ ունի, «խոշոր ձկների» կենսագրությունն ու գործունեությունը լավ գիտի, փորձում է օգտակար լինել, ինչ-ինչ բաներ հուշել եւ այլն: Այս հանգամանքը հաշվի առնելով էլ, ըստ երեւույթին, նրա նկատմամբ իրավական որեւէ գործընթաց ո՛չ այժմ, ո՛չ առաջիկայում չի սկսվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Այս նյութը դիտել են - 4151 անգամ