Ինչ՞ու հեռացավ Վիկտոր Մնացականյանը
2019-10-25 13:35:00
«Վիտյոկն» է՛լ մեզ հետ չէ: Նա հայտարարել է Երևանի Կենտրոն համայնքի համայնքապետի պաշտոնը կամովին լքելու մասին: Ամսի 24-ին մի բացատրագիր էր ներկայցրել հանրությանը՝ խնդրելով իր այդ որոշմանը մոտենալ ըմբռնումով ու դավադրությունների տեսություններ չհյուսել:
Նկատենք, որ այս օրերին միայն Վիկտոր Մնացականյանը չէ, որ հեռացել կամ հեռացվել է պետական կառավաման համակարգից, ու որոշակի պրոցեսներ իսկապես ընթանում են:
«Այս որոշումը կայացրել եմ, քանի որ ցանկանում եմ զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ և ուրբանիստիկան մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը դարձնելու նպատակով», - մասնավորապես՝ հայտարարել է Մնացականյանն ու ասել, թե հավատարիմ է իր քաղաքական թիմին։
Իհարկե, դժվար է ասել, թե կոնկրետ ինչով կարող է պայմանավորված լինել Մնացականյանի հրաժարականը, բայց այն, որ հնարավոր տարբերակների թվում կամավորության սկզբունքի հավանականությունն ամենավերջինն է, կասկած լինել չի կարող:
Առավել հավանական է, որ Մնացականյանին իրականում ստիպել են հրաժարականի դիմում ներկայացնել՝ նախևառաջ պայմանավորված նրա օգտակար գործողության գործակցի խիստ ցածր մակարդակով: Այս մարդը երևանցիների հուշերում կմնա որպես օպերայի հարակից սրճանների ապամոնտաժման գործում ուղղակի մասնակցություն ունեցած ու փողոցներում աճած բուսականության խնամքով ի տես բոլորի զբաղվելու հաշվին ինքնափիառ արած մեկը:
Այլ բան անհնար է հիշել նրա պաշտոնավարման շրջանից:
Իրականում Մնացականյանը բեռ էր դարձել բոլորի ուսերին՝ թե՛ իր ղեկավարության ու քաղաքական թիմի, թե՛ երևանցիների: Նա չէր կարողանում արդարացնել իրենից ունեցած սպասելիքները, և դա էլ, ըստ էության, պատճառ է դարձել, որպեսզի «կամովին» լքի իր պաշտոնը: Նա առաջին հերթին բեռ էր՝ անձամբ Հայկ Մարության ուսերին, իսկ ինչպես հայտնի է, ոչ ոք չի ցանկանում ավելրդ բալաստ կուտակել սեփական ուսեին ու այն հետը քարշ տալ:
Մնացականյանից պարզապես ազատվել են, հեռացրել,ինչը,սակայն, նա խնամքով քողարկում է:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 3217 անգամ