Պարզ է բոլորին, թե մեր երկրում ինչ է կատարվում. Երվանդ Վարոսյան
2019-10-21 18:47:00
Արսեն Բաբայանի հետ երեկ ենք խոսել, ասաց, որ խոսել է քննիչի հետ, ժամ են պայմանավորվել, գնալու է հարցաքննության։
Հիմա ամեն ինչ մի կողմ, զուտ ձերբակալման փաստի մասին։
Մի կողմ թողնենք նաև այն, թե կասկածանքի հիմքում դրված արարքը համաներման տակ ընկնում է, թե ոչ։
Ձերբակալումը կարող է կիրառվել միայն անձի փախուստը կանխելու համար, էլ չասած, որ դա պետք է իրականացվի ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո, երբ ականատեսը մատնացույց է անում անձին որպես հանցավոր արարքի կատարող։
Հիմա, միայն այն հանգամանքը, որ անձը զանգում, պայմանավորվում ու ներկայանում է, արդեն վկայում է այն մասին, որ նրա պարագայում ձերբակալման` օրենքով սահմանված նպատակը առկա չէ ու ձերբակալումն ապօրինի է։
Մնացածն էլ դե արդեն պարզ է բոլորին, թե մեր երկրում ինչ է կատարվում։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան  ֆեյսբուքյան էջից
Այս նյութը դիտել են - 2565 անգամ