Նույն տրամաբանությամբ կարելի է նայել Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված թվերին ու չհավատալ.Ռոբերտ Մարգարյան
2019-10-17 02:01:00
«Էն որ նայում ես ու աչքերիդ չես հավատում»,- գրել է Նիկոլ Փաշինյանն ակնարկելով Ryanair ավիաընկերության կողմից ներկայացված գներին:
Նույն տրամաբանությամբ կարելի է նայել Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված թվերին ու չհավատալ:
Նախ ինչպես հայտնի է ավիաընկերության կայքից ներկայացված գներն ու զեղչերը ժամանակավոր են ու չեն ներառում ուղեբեռը: Իրականության մեջ այն գինը որ վճարելու է զբոսաշրջիկ ուղևորը, որը բնականաբար իր հետ ճամպրուկ է կրում ոչ թե 35,88 եվրո այլ 77,24 եվրո է, այլ խոսքով երթուդարձի համար պիտի վճարել շուրջ 155 դոլար: Ի դեպ այս գինը կրկին այն դեպքում է եթե ուղևորը ժամանակին Online check-in է անում ու իր ձեռքում ունի տպագրված boarding pass-ը, այլապես Ryanair-ը օդանավակայանում check-in անելու համար գանձում է յուրաքանչյուր անհատից 55 եվրո, իսկ boarding pass-ի համար 20 եվրո:
Ի դեպ, այդ արժեքով վաճառված տոմսերը flexible չեն:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 2394 անգամ