Հայ մամուլի օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն, ստեղծագործական ոգեւորություն, բարեկեցություն եւ լավատեսություն. Արթուր Թովմասյան
2019-10-15 22:56:00
 Իմ ֆբ-ն ընկերների մեջ կան բազմաթիվ արհեստավարժ լրագրողներ:
Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:
ԶԼՄ-ները մարդկանց ու պետությունների կյանքին վերաբերող իրադարձությունների ինքնատիպ օրագիրն են, հաճախ նաեւ այդ իրադարձությունները կանխորոշողն ու թելադրողը` դրանով իսկ ծանրակշիռ, երբեմն նույնիսկ ճակատագրական դեր ունենալով քաղաքացու եւ պետության կյանքում:
Լրատվամիջոցների եւ լրագրողների օբյեկտիվությունն ու անկեղծությունը, ազատ խոսքի հավաստիությունը մեծապես կախված են ազատ մտածելու, արտահայտվելու եւ գործելու հնարավորությունից:
Վերստին շնորհավորելով Հայ մամուլի օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն, ստեղծագործական ոգեւորություն, բարեկեցություն եւ լավատեսություն:
Արթուր Թովմասյան
Այս նյութը դիտել են - 2230 անգամ