Միջադեպը կոծկվել է ոստիկաններից. Հրանտ Մելիք-Շահնազարյան
2019-10-14 19:35:00
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ՖԲ իր էջում գրել է
Մի քանի ամիս առաջ տղայիս ոտքը ոլորվել էր դպրոցում ու թաթի հատվածում ճաք տվել։ Երեկոյան տարա հիվանդանոց, հետո երկու օր բացատրություններ էի տալիս Ոստիկանությանը, թե ինչ է եղել երեխայի հետ, ոնց է եղել և այլն։
Հիմա Դավիթ Սանասարյանի ու վրաերթի ենթարկված երեխայի մասին լուրերն եմ նայում ու զարմանում։
Ախր չի լինում այդպես։
Ո՞նց կարող է երեխան նման վնասվածքով հիվանդանոց տարվի ու Ոստիկանությունը դրա մասին չտեղեկացվի։ Ո՞նց։
Դավիթ, քիչ առաջ գրեցի, որ հիմնավոր հերքմանդ եմ սպասում։ Բայց վերջին գրառումդ ավելի շատ հարցեր առաջացրեց։ Փաստորեն երեխան այնուամենայնիվ եղել է։ Բա ինչու՞ ուրեմն հենց սկզբից չգրեցիր դրա մասին։ Քիչ-քի՞չ է բացահայտվում եղելությունը։ Հիմա էլ ուզում ես այդ կնոջը դատի տա՞լ։ Լավագույն պաշտպանությունը հարձակու՞մն է։
Էս պահի դրությամբ եկեք դեռ երկու բան ֆիքսենք.
ա) միջադեպ եղել է,
բ) միջադեպը կոծկվել է ոստիկաններից։
Էս երկրորդ կետը առավել քան մտահոգիչ է։ Առանց լուրջ մեխանիզմների ու լծակների նման բան պարզապես չէր կարող լինել։
Հետո էլ, թե բա՝ նոր Հայաստան...
Այս նյութը դիտել են - 2366 անգամ