Անյուտա Հակոբյանն ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի անժամկետ նստացույց է հայտարարել
2019-10-08 22:18:00
Օրերս, հանրությունը տեղեկացավ, որ մի խումբ քաղաքական գործիչներ, հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ ըստ որի, կազմակերպվել է ստորագրահավաք , ընդդեմ Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների և Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումների:
Ստորագրահավաքին միացածները իշխանություններին կոչ են արել դադարեցել հակասահմանադրական գործընթացը, զերծ մնալ հակապետական գործողություններից ու պահանջել են փոխել ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը:
Տեղեկացնենք, որ ի պաշտպանություն երկրորդ նախագահի, նրա աջակիցներից Անյուտա Հակոբյանն հոկտեմբերի 7-ից ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության շենքի դիմաց հայտարարել է անժամկետ նստացույց՝ միաժամանակ կոչ անելով Ռոբերտ Քոչարյանի համակիրներին միանալու նախաձեռնությանըպայքարելու ընդդեմ գործող իշխանությունների, դատաիրավական համակարգի , ապօրինի գործողությունների դեմ:
Նշենք, որ Փաշինյանը կոնկրետ առաքելությամբ է զավթել իշխանությունը և այժմ փորձում է կետ առ կետ կյանքի կոչել իր կեղտոտ, բայց առայժմ թաքուն պահվող պլանները, որոնցից ամենակարևորը, թերևս, Քոչարյանի լիկվիդացումն է:
Պարզից էլ պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ շատ հստակ պատվեր է իրականացվում:
Բոլոր դեպքերում ապագան Փաշինյանի համար լուսավոր չէ, ու եթե նման նստացույցը երկար տևի, ապա միայն կռահել կարելի է, թե ինչ նոր ցնցումների առաջ է կանգնելու երկիրը:
ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Այս նյութը դիտել են - 4562 անգամ