Ամերիկյան Eagles of Death Metal ռոք խումբը առաջին անգամ ելույթ կունենա Փարիզում ահաբեկչական դեպքերից հետո...
2016-02-11 18:45:00

Ամերիկյան Eagles of Death Metal ռոք խումբը, որը ելույթ էր ունենում փարիզյան Bataclanհամերգասրահում նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչության ըմթացքում, առաջին անգամ մենահամերգով կներկայանա այդ ողբերգական դեպքերից հետո: Ինչպես հայտնում է «The Local» եվրոպական օնլայն պարբերականի շվեդական տարբերակը, համերգը տեղի կունենա  Ստոկհոլմում՝ փետրվարի 13-ին:

Համերգասրահը, որտեղ պետք է տեղի ունենա խմբի ելույթը, տեղավորում է 850 մարդ: Դեռևս հայտնի չէ, թե միջոցառման ընթացքում որքան մարդ է ներգրավված լինելու անվտանգության աշխատակիցների կազմում:

«Մենք ունենք ոստիկաններ, որոնք կհոգան այդ մասին: Ստոկհոլմում, շաբաթ երեկոյան և գիշերը բավարար քանակով անվտանգության աշխատակիցներ կլինեն»,– նշել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը:

Այս նյութը դիտել են - 1699 անգամ