ԱՄՆ դեսպանատունը՝ «Գրին քարտի» խաղարկության մասին
2019-10-06 22:53:00
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից տեղեկանում են, որ մեկնարկել է բազմազանության վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2021թ․ ծրագիրը։
Խաղարկությանը մասնակցելու հայտերն ընդունվում են առցանց՝ 2019թ․ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 5-ը։
 Մասնակցության հայտն այստեղ է՝ https://bit.ly/2GZedbp։
 Թղթային կրիչով հայտեր չեն ընդունվում։ 
Հիշե՛ք, որ գրին քարտի խաղարկության մասին պաշտոնական տեղեկատվություն կարող եք գտնել միայն .gov վերջավորությամբ կայքերում։
Մանրամասների համար տես՝ dvlottery.state.go
Այս նյութը դիտել են - 9162 անգամ