Իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ իմ ձվերով պատասխան տալու թե՛ ալիևին, թե՛ էս անմակարդակ գյադեքին
2019-10-05 10:26:00
Դավիթ Մկրտչյանը ՖԲ իր էջում գրում է.
Խստագույնս դատապարտում եմ Անժելա Թովմասյանի և «Հայելի» Ակումբի դեմ կատարված բռնությունը: Սա հարված է մեր Սահմանադրությանը, ժողովրդավարությանը, և իմ խորին համոզմամբ՝ ուղղված է նաև Հրայր Թովմասյանի դեմ:
Այս ամենը տեղի է ունենում կամ իշխանությունների անմիջական հովանավորությամբ, կամ ներկայիս իշխանությունների ձևավորած անպատժելիության մթնոլորտի արդյունքն է:
Եթե տենց հայրենասեր տղերք եք, գնացեք մեր զինվորների կողքը կանգնեք և էդ ձվերը շպրտեք ալիևի վրա, կամ գոնե դատապարտեք ալիևին կիրթ համարող ձեր վարչապետին, իսկ Անժելան իսկական Հայրենասեր կին ա, ոչ թե ձեր նման ձևական:
Իմ զորակցությունն եմ հայտնում Հրայր և Անժելա Թովմասյաններին և իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ իմ ձվերով պատասխան տալու թե՛ ալիևին, թե՛ էս անմակարդակ գյադեքին:
Այս նյութը դիտել են - 97890 անգամ