Նիկոլ, դու հրեշ ես...Լալա Բաղրամյան
2019-10-04 13:45:00
Լալա Բաղրամյանը ՖԲ իր էջում գրել է.
Այն ամենը, ինչ պետք է իմանալ երկրի թիվ մեկ դեմքի մասին՝ նա սրբություն չունի։
Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարն այն աստիճան կուրացած լինել սեփական պոպուլիզմով, և այն աստիճան տարված լինել իր իսկ կողմից ստեղծված ֆեյքերի զոմբիական ֆաբրիկայի արտատպած կեղծ ռեյտինգով, որ կորցնի իրականության զգացողությունն ու անցնի այնպիսի կարմիր գծեր, որոնցից հետ վերադարձ չկա։
Հայ զինվոր է սպանվել... մի՞թե կարիք կա բացատրելու, մի՞թե սեփական մտածողությամբ այնքան սրբապիղծ ես, որ այս օրով թատրոն հաճախելդ ու քո չստացված սուտ գրքով հպարտանալը ավելի կարևոր ես համարում, քան լռելն ու առնվազն հարգանքի նշան ցուցաբերելը մեր զինվորի ընտանիքի առաջ, հայ ժողովրդիդ առաջ, զինվորի հիշատակի համար... Մի՞թե մարդ կարող է այսքան ոչնչություն լինել...
Նիկոլ, դու հրեշ ես։
Այս նյութը դիտել են - 65043 անգամ