Հերթական փնթիություներից հաջորդը...
2019-10-03 09:35:00
Ազգային ժողովի հերթական փնթիություներից հաջորդը:
Նկատի ունեմ, որ խախտվել է Աժ-ը Կանոնակարգ Սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4 -րդ մասի Սահմանադրական դատարան դիմելու երկշաբաթյա ժամկետը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Հոդված 109. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու կարգը
4. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում կամ ձեռք է բերել Կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ապա Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
(խմբ. 17.01.2018 ՀՕ-50-Ն)
Արթուր Թովմասյան
Այս նյութը դիտել են - 2100 անգամ