Հայերի խայտառակ պատմությունը Ստամբուլում...
2016-02-11 15:33:00

















 Ստամբուլում հայ ընտանիք է կողոպտվել, տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է, կինը հոսպիտալացվել: Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ ձերբակալվածների թվում Հայաստանի քաղաքացիներ կան:

 Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ժառանգական ոսկերչական բիզնես ունեցող ամուսինների տանը Հայաստանի քաղաքացի էր աշխատում, որն էլ Հայաստանից իր հարազատներին «ուղղորդել» է հարուստ ընտանիքի վրա՝ կողոպտելու համար:

 Այս ամոթալի պատմությունը հայ հանրության ու հայ էթնոսի վիճակի քվինթէսենցիան է: Այն արտացոլում է ազգային ինքնության ամբողջ շերտեր, որը վերջին 100 տարիներին զգալի փոփոխություններ է կրել:

 Այս պատմությունը ցույց է տալիս, որ թշնամի համարվող Թուրքիայում ապրում են հարուստ հայեր, որոնք չեն ուրացել իրենց էթնիկպատկանելությունը եւ գերադասել են, որ իրենց տանը հայ աշխատող լինի: Նրանք ապրում են իրենց հայրենիքում եւ հայ են մնում:

 Պատմությունը, սակայն, ցույց է տալիս, որ Հայաստանում մարդկանց մի խեղված սերունդ է աճել, որը Հայաստանը չի ընկալում որպես իր հայրենիք: Նրանք պատրաստ են ապրել որտեղ ասես, Ռուսաստանում աշխատել շինարարությունում եւ զբաղվել ռեկետով, գողություններ անել եվրոպական խանութներից եւ Հայաստանում վաճառքի ուղարկել «բրենդային» ապրանքներ, նույնիսկ կողոպտել Ստամբուլի հարուստ հայերին: Միայն թե կարգի չբերեն իրենց երկիրը, այն որպես հայրենիք չճանաչեն:

 Այս պատմությունը ցույց է տալիս հայ էթնոսի խորքային միտումները, որոնք հանգեցրել են նրան, որ անկախ Հայաստանում ապրող հայերի 80 %-ն աջակցում է այլ պետության գաղութային քաղաքականությունը: Իսկ Թուրքիայում ապրում են հայեր, որոնք կարող են բազմահազարանոց հանրահավաքի մասնակցել «մենք բոլորս հայ ենք» պաստառներով :

lragir.am

Այս նյութը դիտել են - 1438 անգամ