Ալիկ Սարգսյանը՝ կեղծ բարեպաշտ. Այսօր՝ սրտաճմլիկ տեքստեր Հարությունյանի մասին, նախկինում՝ դժգոհություններ. «Ժամանակ»
2019-09-26 23:47:00
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից հետո նախկին մեկ այլ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը սրտաճմլիկ տեքստեր էր արտասանում Հարությունյանի մասին:
Մինչդեռ Սարգսյանին ճանաչողներն ասում են, որ երբ նա ոստիկանապետի պաշտոնում փոխարինեց Հայկ Հարությունյանին, ցանկացած անպատեհ առիթով բողոքում էր նրա թողած ժառանգությունից, եւ նույնիսկ մարդկանց հրավիրում էր Հարությունյանի նախկին աշխատասենյակ, որպեսզի բոլորը համոզվեն, թե ինչպիսի փնթի ու անփույթ ժառանգություն է ստացել նախկին ոստիկանապետից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 4035 անգամ