ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը դատախազությունը հաստատել է«Հրապարակ»
2019-09-26 00:23:00
«Հրապարակ». ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը դատախազությունը հաստատել է: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազության լրատվության ծառայությունից:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրգործով ապրիլի 18-ին Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, եւ նրա պաշտոնավարումը դադարեցվել էր։
Իսկ օրերս Սանասարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատախազություն Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս երկու ամիս առաջ, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ տարաձայնություններ է ունեցել, որոշել է պաշտոնին վերադարձնել Սանասարյանին, ում եւ Վանեցյանի լարված հարաբերությունները տեւական ժամանակ դրսեւորվում են նաեւ հրապարակային հարթակում:
Այս նյութը դիտել են - 4492 անգամ