Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, ով ամբողջ աշխարհի առաջ փնովում է սեփական ժողովրդին
2019-09-25 19:45:00
Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, ով ամբողջ աշխարհի առաջ փնովում է սեփական ժողովրդին
Օրերս Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ Փաշինյանը լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս հայտարարեց, որ ՀՀ-ում առկա է 7500 աշխատատեղ՝ փնովելով ու մեղադրելով հայ ժողովրդին, որ նախընտրում են չաշխատել՝ սոցիալական նպաստից չկտրվելու համար: 
Թերևս Նիկոլը մոռացել է, որ 2018-ի գարնանը բեմահարթակից ժողովորդին համոզում էր, որ գործազրկության միակ մեղավորը իշխանությունն է և նրանց հեռանալուց հետո բոլորը կսկսեն լավ ապրել:
Ստացվում է, որ Փաշինյանը միջազգային հարթակներից հերթական անգամ ժողովրդին մեղադրում է անգործության ու թամբալության մեջ՝ փորձելով ցույց տալ, որ ինքը իդեալական պայմաններ է ստեղծել երկրում, իսկ գործազրկության համար մեղավոր է միմիայն ժողովուրդը: Փաշինյանը ի վերջո պետք է հասկանա, որ խնդիրները ժողովրդի վրա բարդելով ու անդադար ժողովրդին մեղադրելով չի կարող ջրից չոր դուրս գալ ու պատասխանատվություն չկրել:Global News Armenia
Այս նյութը դիտել են - 6156 անգամ