«Բարերար» Դոն Պիպոյի հորը կասկածում են խաղող գողանալու մեջ. «Հրապարակ»
2019-09-20 14:19:00
 «Հրապարակ». Տեղեկություններ ստացանք, որ այսօր ոստիկանությունը Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի հոր՝ Էջմիածնում գտնվող տան այգում գործողություններ է կատարել։ Մեզ հետ զրույցում Ասատրյանն ասաց, որ ինքը այս պահին Երևանում է, չգիտի, թե ինչ է կատարվել ու ինչու են ոստիկանները այցելել իրենց տուն, ինչ գործողություններ են կատարել։
«Ես դեռ Երևանում եմ, տեղեկություններ չունեմ, որ գնամ Էջմիածին, կտեղեկանամ և ձեզ կասեմ»,- ասաց Ասատրյանը։ 
Ոստիկանության լրատվականից մեզ տեղեկացրին, որ քաղաքացիներից մեկը բողոքել է, որ իր խաղողի այգու բերքը ուրիշն է հավաքում՝ տվյալ դեպքում խոսքը Արթուր Ասատրյանի հոր մասին է․
« Քաղաքացին գրավոր բողոք է ներկայացրել ոստիկանության բաժին, որ իրեն պատկանող խաղողի այգու բերքը հավաքում է հարևան հողակտորի տերը։ Այս բովանդակությամբ բողոք է ներկայացվել, այս պահին ոստիկանության ծառայողները գնացել են, հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում»,- ասացին ոստիկանության լրատվականից։
Այս նյութը դիտել են - 4054 անգամ