«Նոր» Հայաստանում հնարավոր է մեղադրանքից խուսափել և նշանակվել ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ. «Ժամանակ»
2019-09-20 13:26:00
«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Միհրան Դավթյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում:
Հետաքրքիրն այն է, որ մինչև այս նշանակումը Միհրան Դավթյանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ. նրան մեղադրում էին որոշակի գումարի դիմաց տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չբացահայտելու և դրանց ընթացք չտալու մեջ:
Թե ինչպես կամ ում միջոցով է Դավթյանին հաջողվել խուսափել այդ մեղադրանքներից ու հայտնվել ՌԴ-ում՝ այնքան էլ պարզ չէ»:
Այս նյութը դիտել են - 3442 անգամ