ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ իրավապաշտպան Արտակ Գալստյանի:
Հայցվորը պահանջում է պարտավորեցնել Գալստյանին հրապարակային ներողություն խնդրել:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցադիմումը դատարան է ներկայացվել սեպտեմբերի 16-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին:
Այս նյութը դիտել են - 171 անգամ