Ո՞վ է տեսել մարդու վաստակած շքանշանը գողանան դահլիճից
2019-09-14 23:06:00
Ով է տեսել մարդու վաստակած շքանշանը գողանան դահլիճից։Գետինը մտնեն ավելի լավ չէ։Նվարդ Մնացականյանի և Ավիկ Դերենցի հետ հանդիպմանը ներկա են եղել մեր ֆեյսբուքյան բոլոր ընկերները և նրանցից մեկն է եղել հենց այդ անվայել արարքի հեղինակը։
Հետաքրքիր է ինչ են ուզում դրանով ասել,որ աշխարհով մեկ խայտառակ լինեն հայ գրողները,որ իբր այդ մակարդակն է տիրում Հայաստանում։Ինձ թվում է սա որոգայթ է ուղղված Հայաստանի մտավորականությանը։
Այդպիսի քաղաքականություն վարողը ավելի շատ հայ արվեստագետի պատվի հետ է ուզեցել խաղա։Սա լուրջ երևույթ է։ Դեռ այսպիսի բան ոչ մի միջոցառման ժամանակ չէր եղել։Սրա տակ ուրիշ բան կա թաքնված։
Ես պատիվ եմ պահանջում և վայ նրան,որ հանկարծ պատռեց իր դիմակը։
Գյուլնարա Իվանյան
Այս նյութը դիտել են - 3105 անգամ