Արսեն Ջուլֆալակյանի բացակայության մասին
2016-02-11 12:58:00

http://usarmenianews.com/files/4354556d/1217/d0ad9751d8f9a.jpgՀունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԸՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում պարզաբանել է մարտի  8-13 Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար հայտավորած կազմի ընտրությունը:

 «Այս տարվա Եվրոպայի առաջնությանը, ինչպես եղել է վերջին տարիներին, կմասնակցենք ամբողջական կազմով, սակայն նախորդ տարիների համեմատ որոշ փոփոխություններ կլինեն:

 Մասնավորապես առաջին անգամ  աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը 66 կգ քաշային կարգում կներկայացնի  Միհրան Հարությունյանը:  Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը կնշեն նաև երիտասարդների աշխարհի չեմպիոններ Կարապետ Չալյանը (75 կգ), 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը:

Իսկ Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի, քանի որ նպատակաուղված  պատրաստվում է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին»,- ասել է Լևոն Ջուլֆալակյանը:

Այս նյութը դիտել են - 1970 անգամ